Որտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերը


Որտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերը
Հուլիս 24 14:44 2026

2026 թվականի ապրիլի 15-ից մայիսի 10-ը հայտագրված և հունիսին միասնական քննություններ հանձնած՝ դպրոցների այս տարվա շրջանավարտները միասնական քննությունների արդյունքների վկայագրերը կարող են ստանալ իրենց դպրոցներից հուլիսի 24-ից։

ԳԹԿ-ից հայտնում են, որ նախորդ տարիների շրջանավարտները, քոլեջների այս տարվա շրջանավարտները, նաև հունիսի 26-ից հուլիսի 1-ը հայտագրված և 3-րդ փուլին մասնակցած դիմորդները վկայագրերը կստանան ԳԹԿ-ից։