Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր գործիչներին, որոնք իր համար կարող են խնդիրներ ստեղծել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)


Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր գործիչներին, որոնք իր համար կարող են խնդիրներ ստեղծել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Նոյեմբեր 21 16:20 2025

«Քաղաքական հայտ ներկայացրած գործիչերի, ուժերի նկատմամբ ճնշումները, որոնք արտահայտվում են բռնության կիրառումից մինչև մարդկանց ճաղերի հետևում հասնելը, մատնում են իշխանության իրական անելիքը: Նիկոլ Փաշինյանի պատկերացումը ոչ թե հասարակության կողմից քվեով այս կամ ուժին հեռացնելու մասին է, այլ Փաշինյանն ավելի քաղաքակիրթ ձևով ասում է այն, ինչ անում է  նրա ներքո գործող դատաիրավական համակարգը»,-Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցչի՝ ով Փաշինյանի համար մրցակից է, նա թիրախավորվում է: Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը  քաղաքական դաշտից փորձում է չեզոքացնել բոլոր այն գործիչներին, որոնք և՛ փողոցում, և՛ ընտրական պայքարում իր համար կարող են խնդիրներ ստեղծել:

«Կեղծ են իշխանության այն պնդումները, որ ասում են՝ քաղբանտարկյալներ չկան, օրինակը Մասիս խոշորացված համայնքի արդեն նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի շուրջ ստեղծված իրավիճակն է: Դավիթ Համբարձումյանի դեմ նույնիսկ ճնշումներով բերված ցուցմունքներ տվածներն են հրաժարվել ցուցմունք տալ։ Որևէ ցուցմունք, փաստ չլինելու պարագայում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այնպիսի պատժաչափ սահմանվեց, որի պարագայում անխուսափելի էր դառնում նրան ազատությունից զրկելը»,- նշեց նա:

 Մանրամասները՝ տեսանյութում: