Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանի հարցաքննության ժամանակ դահլիճում իրավիճակը լարվեց։
Տուժող կողմին դուր չեկավ իրենց հարցերին Դավիթ Մելքումյանի տված պատասխանները։ Նրանք հիմնականում փորձում էին հասկանալ, թե ինչպես է կրակը տարածվել ամբողջ կացարանով։
«Եկել ենք այստեղ, զառանցանք ենք լսում։ Ինչ ասում ենք, ասում է չգիտենմ, բա ինչի համար եք եկել»,- զայրացած ասաց տուժողների ներկայացուցիչներից մեկը։
Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղզափոխվել էր հոսպիտալ։










