Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև


Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև
Նոյեմբեր 21 13:49 2025

Ղազախստանն ու Հայաստանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու են երկու երկրների միջև ուղիղ չվերթեր հաստատելու ուղղությամբ։  

Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։ 

«Հիմնական առաջադրանքներից մեկն այն է, որ ուղիղ չվերթեր հաստատվեն Երևանի և Աստանայի միջև։ Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում  համապատասխան քայլերը կձեռնարկվեն»,-ասել է նախագահ Տոկաևը