Armtimes.com-ը գրում է.
Քրեական հեղինակություններ Աֆոն, Մասիվցի Ժիրոն և ևս երկու անձ 2 ամսով կալանավորվել են:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Կոմիտեն, հիշեցնենք, ավելի վաղ մանրամասներ էր հայտնել նրանց առնչվող գործից, մանրամասնել՝ ինչի համար են վերջիններս մեղադրվում, ու ինչ է տեղի ունեցել:
Նշենք՝ նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում:
Վարույթն առնչվում է անօրինական եղանակով գումար «ստանալուն», ծեծի ենթարկելուն ու նմանատիպ դրվագների:










