Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբն այցելել է Ադրբեջան


Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբն այցելել է Ադրբեջան
Նոյեմբեր 21 11:03 2025

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի խումբ նոյեմբերի 21-ին այցելել է Ադրբեջան։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս այցը պատասխան է ադրբեջանական պատվիրակության կողմից Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 21-22-ը տեղի ունեցած այցին։

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ընդունումից հետո ձևավորված խաղաղության օրակարգի շրջանակներում։

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Քաղաքացիական հասարակության հանդիպման նախաձեռնությունը նպատակ ունի առաջ մղելու խաղաղության օրակարգը։