Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ
Նոյեմբեր 21 10:55 2025

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական ևս մեկ վարույթ է հարուցվել. Aysor.am-ին ասացին ՀՀ Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով»,-հայտնեցին ՔԿ-ից՝ հաստատելով, որ նույն քրեական վարույթի շրջանակներում առաջին քրեական հետապնդումը Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ է հարուցվել, երկրորդը՝ հոր նկատմամբ։ 

Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Նշենք, որ վարույթը հարուցվել է դատական նիստից հետո Վարդան Ղուկասյանի հայտարարության կապակցությամբ։ Նա ասել էր. «Ես կաշառքից էնքան հեռու եմ, եթե մեկն ինձ մեղադրում է, իր մորն ու քրոջը բան է ասում»։