Դատավարական որևէ տրամաբանություն չունեցող որոշմամբ՝ Լիդիա Մանթաշյանի բանտային կալանքը երկարացվեց ևս 3 ամսով, այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ կալանքի 0-ական հիմքերի և մնացած մեղադրյալների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պայմաններում Լիդիայի նկատմամբ իրականացվողը հնարավոր է պատճառաբանել միայն կալանքի միջոցով նրան պատժելու և Բագրատ Սրբազանին ցավեցնելու հանգամանքներով:
«Ընդ որում` միայն Լիդիայի կալանքն է ուղեկցվում տեսակցությունների սահմանափակմամբ:
Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին»,- նշել է Հարությունյանը։










