Զրկվելով ազատությունից՝ չեն ընկրկել, լավ են գիտակցում, թե հանուն ինչի են գնում նման զոհողության. Գառնիկ Դանիելյան


Զրկվելով ազատությունից՝ չեն ընկրկել, լավ են գիտակցում, թե հանուն ինչի են գնում նման զոհողության. Գառնիկ Դանիելյան
Նոյեմբեր 19 17:05 2025

Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կալանավայրում տեսակցել է Բագրատ և Միքայել Սրբազաններին, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։

«Օրերս տեսակցեցի խղճի քաղբանտարկյալներ Բագրատ և Միքայել Սրբազաններին:

Սրբազանների ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին:

Երեկ էլ քրեակատարողական հիմնարկում այցելեցի գործընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Ցավոք, տեսակցությունները փակ են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների դեպքում: Օրերս էլ բարերարի կալանքն ապօրինաբար երկարաձգվեց երկու ամսով:

Հարկ է նշել, որ այս բոլոր մարդիկ՝ զրկվելով ազատությունից, որևէ պահի չեն ընկրկել: Լավ են գիտակցում, թե հանուն ինչի են գնում նման զոհողության:

Իրենք բանտերում, մենք՝ ազատության մեջ, չպետք է դադարեցնենք մեր պայքարը հանուն արդարության, ընդդեմ չարիքի:

Ուստի, վաղը՝ նոյեմբերի 20-ին, ժամը՝ 15:00-ին, հավաքվում ենք Գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների»,-գրել է Գառնիկ Դանիելյանը։