Նարեկ Կարապետյանը չբացառեց, որ ԱԺ-ում կղեկավարի իրենց խմբակցությունը


Նարեկ Կարապետյանը չբացառեց, որ ԱԺ-ում կղեկավարի իրենց խմբակցությունը
Հուլիս 24 22:22 2026

«Նոր խորհրդարանից ակնկալիքներ մեր ժողովուրդը պետք է ունենա, մենք պետք է արդարացնենք իրենց սպասելիքները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ խորհրդարանից ի՞նչ ակնկալիքներ ունեն։

«Մեր ժողովրդի մեծամասնությունը 50 %-ից ավելին ցանկանում է փոփոխություն։ Բոլորը ցանկանում են իրենց հողի վրա, իրենց հարցերի լուծում»,- շարունակեց քաղաքական գործիչը։

Հարցին, թե արդյո՞ք Նարեկ Կարապետյանն է ղեկավարելու խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, Կարապետյանն ասաց ․ «Չեմ բացառում»։ Խմբակցության քարտուղարի մասով կա որոշում, թե ով է լինելու, սակայն Նարեկ Կարապետյանը չակերտներ չբացեց։

Լրագրողները հստակեցրեցին՝ Արամ Վարդևանյանի թեկնածության մասին է խոսվում, Կարապետյանն ասաց, որ կներկայացնեն թեկնածությունը։  Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, ապա այս հարցում վերջնական որոշում  չկա։

Նարեկ Կարապետյանը իր խոսքում նաև նշեց, որ հրաժարվելու է պատգամավորի աշխատավարձից, իսկ ամբողջ խմբակցությունը՝ պարգևավճարներից։

«Այնպես չի, որ ժողովրդի համար ինչ-որ բան ենք արել Ազգային ժողովում, որ պարգևավճար ստանանք։ Եթե չեմ սխալվում, այն կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»,- նշեց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։