Սամվել Կարապետյանը քաղաքական բшնտարկյալ է, խղճի բшնտարկյալ․ Շարմազանով


Սամվել Կարապետյանը քաղաքական բшնտարկյալ է, խղճի բшնտարկյալ․ Շարմազանով
Նոյեմբեր 17 23:15 2025

Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, խղճի բանտարկյալ։ Մարդը պայքարում է ազգային արժեքների համար, իր պետության ազգային նկարագիրը պահպանելու համար։ Ի՞նչ է անում նիկոլական ռեժիմը պարոն Կարապետյանի նկատմամբ, դա քաղաքական հետապնդում է դասական իմաստով, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 

«Ինչպես Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ալիևի ռեժիմի պատանդներն են, այնպես էլ սրբազանները, Սամվել Կարապետյանը, Դավիթ Համբարձումյանը և այլք այս ռեժիմի պատանդներն են»։

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, իշխանությունը վախենում է ազգային զարթոնքից, այն հեղինակությունից, որ ունի Սամվել Կարապետյանն ու ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա ազգային զարթոնքն ու Կարապետյանի գլխավորությամբ ազգային ուժերի համախմբումը․ «Ուրախալի է, որ Սամվել Կարապետյանը վճռական է, որեւէ գործարքի չի գնում այս իշխանության հետ։ Նա վճռական է այս իշխանության դեմ պայքարում, որովհետև սա ոչ թե իշխանությունների դեմ պայքար է, սա պետություն ունենալ-չունենալու պայքար»։