Փաստաբանի առջև Նարեկ Սամսոնյանի բնակարանի դուռը չեն բացում


Փաստաբանի առջև Նարեկ Սամսոնյանի բնակարանի դուռը չեն բացում
Նոյեմբեր 13 08:18 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Իմնեմնիմի» փոդքատի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի տան դիմաց է, սակայն նրա առջև դուռը չեն բացում։

«Խոչընդոտում են փաստաբանի գործունեությանը»,- ուղիղ եթերում ասաց Մելիքյանը։ 

Նա նշեց, որ տանը ինչ-որ քննչական գործողություններ են արվում, հավանաբար խուզարկություն։ 

Ավելի վաղ նա ահազանգել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։