Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունը


Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունը
Հուլիս 27 21:27 2026

Էստոնիան կառուցում է «Բալթիկ երկաթուղին» (Rail Baltic) և e-Estonia հարթակի միջոցով թեթևացնում պետական վերահսկողությունը երկրի բիզնեսի նկատմամբ: Պետությունը խնդիր է դրել 8 տարում կրկնապատկել երկրի տնտեսությունը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը:

«Վրաստանը կառուցում է Անակլիայի նոր խորջրյա նավահանգիստը, ինչպես նաև թվայնացնում ու պարզեցնում է պետական համակարգը:

Հայաստանի կառավարությունը բիզնեսմենից խլել է սպորտզալ և քննարկում է նրա ընկերոջ քաբաբանոցի ազգայնացման հարցը»,-գրել է նա։