Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց ցորեն առնելն ամուսնությո՞ւն է, անգամ Եզրասի օրհնությամբ ոչ մեկի հետ նման հարաբերության մեջ չենք մտել․ Փաշինյան (տեսանյութ)


Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց ցորեն առնելն ամուսնությո՞ւն է, անգամ Եզրասի օրհնությամբ ոչ մեկի հետ նման հարաբերության մեջ չենք մտել․ Փաշինյան (տեսանյութ)
Նոյեմբեր 12 17:33 2025

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն գնելուց, բայց Հայաստանը պետք է նայի, թե ուրիշ ի՞նչ առաջարկներ կան շուկայում, էլ ո՞վ է ցորեն վաճառում, և այսօր արդեն առաջարկներ կան, ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ բացառված է, որ մեկը գա ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից: Երբ որ տեսել են մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներ ասում են՝ կարո՞ղ է հետաքրքրիր է ձեզ այդ թեման: Մենք էլ ասում ենք՝ գինը ասեք: Գինը հետաքրքրիր կլինի, կասենք հետաքրքիր է, հետաքրքիր չի լինի, կասենք, չէ, հետաքրքիր չէ»,- նշել է նա:

«Ցորեն առնելն ամուսնությո՞ւն է, մենք նույնիսկ Եզրասի օրհնությամբ ոչ մեկի հետ նման հարաբերության մեջ չենք մտել: Հիմա ինչո՞ւմն է խնդիրը»,- ավելացրել է նա:

 

Նշենք, որ ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել է, որ  «Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով»: