Փաշինյանը կարար չէ՞ գնար Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների հետ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր


Փաշինյանը կարար չէ՞ գնար Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների հետ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր
Նոյեմբեր 8 10:56 2025

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Ճիշտ է արել Փաշինյանը, որ ողջ գիշեր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոդքաստն է նայել:

Սպասելի էր նաև գիշերային ստատուսների շարքը, չէր համբերում լույսը բացվի: Իրեն հատուկ մեկնաբանությունները մի կողմ դրած, ճիշտ է, արել է, որ տարածում է ապահովել Սերժ Սարգսյանի առանցքային մեկնաբանությունները:

Նախագահ Սարգսյանի հայտարարություններին հետևելը նախ իր համար հիշողության թարմացում էր, չէր խանգարի, երկրորդ, դա նաև ուսուցողական բնույթ ունի:

Փաշինյանը կարար չէ՞ ավելի վատ տարբերակ ընտրեր. գնար Բաքու, իր բարեկամների` Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ղեկավարների հետ, ՀՀ-ի դեմ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր: Չի գնացել:

Թեպետ սրանցից շատ հեռու չէ: Ինչ արած, սա է մեր իրականությունը: