600 մլն դրամ՝ Հանրապետության հրապարակը զարդարելու համար․ «Հրապարակ»


600 մլն դրամ՝ Հանրապետության հրապարակը զարդարելու համար․ «Հրապարակ»
Նոյեմբեր 8 08:40 2025

 

Search

Որոնել

Քաղաքական

Ներքին կյանք

24-ի նախագիծ

Միջազգային

Մշակույթ

Սպորտ

Տնտեսական

Լրահոս

Ներքին կյանք

600 մլն դրամ՝ Հանրապետության հրապարակը զարդարելու համար․ «Հրապարակ»

08/11/2025 08:09

Ներքին կյանք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի ամանորյա տոնակատարություններին Երեւանի քաղաքապետարանը սկսել է պատրաստվել հոկտեմբերի 30-ից: Եթե նախորդ տարիներին գոնե մեկնարկը տալիս էին նոյեմբերի կեսերից, իսկ առաջներում՝ դեկտեմբերի սկզբից, ապա այժմ հասարակությանը կարեւոր հարցերից շեղելու, իբր ուրախ, տոնական մտքերով զբաղեցնելու համար արդեն սկսել են ամանորյա պատրաստությունները։

 

Երեւանի քաղաքապետարանից հարցին, թե քաղաքային իշխանությունը որքան գումար է նախատեսել ամանորյա ծախսերի համար, մեզ հետ զրույցում նշեցին՝ շուրջ 600 միլիոն դրամ: Նաեւ հայտնեցին, որ այս տարի երկրի գլխավոր տոնածառն ունենալու է ամբողջությամբ այլ տեսք` նոր ճյուղերով, նոր լույսերով: Նշեցին, որ 600 միլիոն դրամը պայմանական թիվ է, քանի որ գնման մրցույթը, որը հայտարարվել է ամանորյա տոնակատարությունների համար, դեռեւս չի ավարտվել: Իսկ դա նշանակում է, որ 600 միլիոնը կարող է շատ աճել, եւ վերջնական թիվը պարզ կլինի մրցույթի ավարտից հետո: