Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա․ «Փաստ»


Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա․ «Փաստ»
Նոյեմբեր 8 08:29 2025

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ տեղի քպականները հորդորում են Արմավիրի մարզպետին և ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին՝ համոզել Նիկոլ Փաշինյանին, որ նա հանկարծ նախընտրական այս շրջանում Էջմիածնի կողմերը չերևա: Ավելի ստույգ՝ նախընտրական գործընթացներին չխառնվի:

 

Բանն այն է, որ տեղի քպականները մտավախություն ունեն, թե հաշվի առնելով ամբողջ երկրում, այդ թվում՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերում ՔՊ-ի խայտառակ ցածր վարկանիշն ու առաջիկայում պարտվելու առարկայական հեռանկարը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մտքով անցկացնել ու, սովորության համաձայն, «բեռը» վերցնել իր ուսերին և վիճակը փրկելու համար անձամբ այցելել Էջմիածին, նույնիսկ հանրահավաք անցկացնել: Սակայն քպականները հասկանում են, որ իրենք առանց այդ էլ ծանրագույն վիճակում են, հիմա էլ ուղղակի անհնար է մարդկանց համոզել, որ Մայր Աթոռի և, ընդհանրապես, Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական արշավանքը ճիշտ է, հանուն Եկեղեցու է և այլն: Տեղի բնակչության մեծամասնությունը կտրականապես մերժում է Փաշինյանի կողմից հայտարարված պատերազմը՝ Հայ առաքելական եկեղեցուն:

 

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է «արջի ծառայություն» մատուցել իր թիմին, և նրա այցն ընդհանրապես կտապալի ավագանու ընտրություններում որևէ հաջողության հասնելու վերջին հույսերը, չնայած հիմա էլ ակնհայտ է, որ արդար, ազնիվ ընտրությունների պարագայում ՔՊ-ն մեծամասնություն կազմելու որևէ՝ նույնիսկ տեսական շանս չունի»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում