Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից` քարոզարշավին մասնակցելու համար․«Հրապարակ»


Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից` քարոզարշավին մասնակցելու համար․«Հրապարակ»
Նոյեմբեր 7 09:07 2025

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ պատմեցին, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից: Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենի հարեւաններից մեկն է նրան «մատնել»:

Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո «ժողովրդավար» մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ԺՊ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում: Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին․ համայնքում վախի մթնոլորտ է, տեռոր, հետապնդումներ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում