Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանի դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատը դեռ կարգապահական վարույթ չի նախաձեռնել փաստաբան Հովհաննես Խուդոյանի վերաբերյալ: Այդ մասին Aysor.am-ին ասաց անձամբ Խուդոյանը:
Վազգեն Ավետիսյանը Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել՝ պնդելով, թե Խուդոյանը ՔԿ նախագահի հասցեին հրապարակային վիրավորական բնույթ կրող, ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել, ինչը, ըստ Փաստաբանների պալատ դիմած պաշտոնյայի, կարող է բացասաբար անդրադառնալ ողջ քննչական կոմիտեի՝ որպես պետական ապարատի մաս կազմող կառույցի հեղինակության վրա:
«Իրենք անհանգստացած են այն մտքից, որ հնարավոր է իրենց հրապարակային մեղադրել ստախոս լինելու մեջ ու դրա պատասխանը տալ: Այլ գործիքակազմ չունենալով՝ այդ միջոցին են դիմել՝ ինչ-որ տեղ փորձելով լռեցնել: Եթե մարդը սուտ է խոսել, դա բացահայտվել է, պետք է հրապարակային ներողություն խնդրեր, էլ չեմ ասում, որ նորմալ երկրներում պաշտոնից հրաժարվելու հարցին կհանգեցներ: Բայց հասարակ ներողությունն էլ դեռ չի խնդրել: Այնպես որ, ինչպես նախկինում եմ պնդել, որ Քննչական կոմիտեի նախագահը ստախոս է, այնպես էլ հիմա եմ պնդում»,- ընդգծեց Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Խուդոյանը ՔԿ նախագահին ստելու մեջ մեղադրել էր Փարաքարի համայնքապետի սպանության գործով Հանրային հեռուստաընկերության եթերում կատարած հայտարարությունների համա










