«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու


«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու
Նոյեմբեր 5 18:22 2025

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար», - ասել է նա։

Շոյգուն հիշեցրել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կապում է խորը հարավի նավահանգիստները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ։

«Ես դրանում ոչ մի վատ բան և մրցակցություն չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կշրջանցի, կամ շուրջը տանի»,- նշել է Շոյգուն։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։