ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 8-ից հետո չի լսել, որ ադրբեջանական կողմն օգտագործի «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։
«Օգոստոսի 8-ի հռչակագրի տակ սևով սպիտակի վրա գրված է՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, չունեն ու չեն ունենալու միմյանցից տարածքային պահանջներ, վրեժը մի կողմ են դնում, գնում են խաղաղության և այլն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ի պատասխան հարցին՝ ինքը բացառո՞ւմ է, որ ադրբեջանցիները գալու են Հայաստան՝ նա սկսեց այդ ամենը բարդել ընդդիմության վրա։
«Ես համարում եմ, որ մեր ընդդիմությունը շատ մեծ կախման մեջ է Ադրբեջանից, որովհետև մեր ընդդիմության խոսույթի մի ահռելի բաժին ձևավորվում է Ադրբեջանում, եթե Ադրբեջանում մի շաբաթ հայտարարություն չանեն, մեր ընդդիմությունն ասելիք չի ունենա»,- ասաց նա։
ՔՊ-ականն առաջարկեց չառաջնորդվել «Կիկոսի մահով», առաջնորդվել նրանով, ինչ գրված է ու ստորագրված։










