Երևանի մետրոպոլիտենում հոսանքի անկում է տեղի ունեցել, որի հետևանքով տեխնիկական խնդիր է առաջացել,որը վերականգնման փուլում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։
«Այս պահին մեր մասնագետներն աշխատում են, առաջիկա կես ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի»,-հավելեց նա։
Նշենք, որ լրատվամիջոցները գրել էին՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից «Սասունցի Դավիթ» ժամանած գնացքը կանգնել է, ուղևորներին իջեցրել ու հետ վերադարձել










