«Ցանկացած քրեական վարույթով մենք քննարկում ենք նաև այլ հանցակիցների առկայության վարկածը, Միանշանակ։ Այդ գործով նույնպես քննարկվում են այլ վարկածներ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Փարաքարի սպնված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամները հայտարարում են պատվիրատուներ լինելու մասին։
Պողոսյանը վստահեցրեց, որ հիմնական կատարողների մասով գործը բացահայտված է, բայց դիտարկում են նաև օժանդակողի առկայության վարկածը։
«Արդեն մեղադրանք է առաջադրված, թեև այդ անձը հերքում է իր մեղսակից լինելու հանգամանքը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք այլ վարկածներ ստուգելու հետ կապված խնդիր ունենք։ Իրականում մենք պարտավոր ենք նաև զեքնի ձեռք բերման աղբյուրի հետ կապված քննություն կատարել, օրերով, ժամերով ստուգել անձի հանցավոր վարքագիծը։ Մենք չենք բավարարվում միայն տվյալ անձի ցուցմունքով»,-հավելեց Պողոսյանը։
ՔԿ նախագահը հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքներն այն մասին, որ կաշկանդված է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ենթադրյալ պատվիրատուին պատասխանատվության ենթարկելու մասով։
«Ես կարող եմ վկայակոչել բազմաթիվ գործեր, որոնցով իշխող կուսակցության անդամների, նրանց հարազատների նկատմամբ ավելի խիստ խափանման միջոցներ ենք ընտրել»,-ասաց Պողոսյանը։
Լրագրողը հիշեցրեց Սերգեյ Բագրատյանի որդու դեմ գործի կարճման փաստը՝ որին ի պատասխան Պողոսյանը ընդունեց, որ կարճվել է, բայց հարցրեց, թե արդյոք անհիմն է արվել՝ հավելելով, որ պատգամավորի որդին ներկա է եղել այդտե և որևէ գործողություն չի եղել։










