Քննչական կոմիտեի նախագահը պարտավոր է սուտ չխոսել, իսկ հոգևորականը բարոյական պարտավորություն ունի, թող սուտ չխոսի. Արթուր Պողոսյան


Քննչական կոմիտեի նախագահը պարտավոր է սուտ չխոսել, իսկ հոգևորականը բարոյական պարտավորություն ունի, թող սուտ չխոսի. Արթուր Պողոսյան
Նոյեմբեր 5 12:17 2025

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պնդում է՝ մարդ պետք է սուտ չխոսի։

«Նույնիսկ՝ հոգևորականը, հոգևորականը պետք է սուտ չխոսի, Քննչական կոմիտեի նախագահը պարտավոր է սուտ չխոսել, իսկ հոգևորականը բարոյական պարտավորություն ունի, թող ճիշտն ասի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա՝ խոսելով Բագրատ Սրբազանի գործի մասին։

Նա պնդեց, թե ժամանակը կգա, որ բոլորը կհամոզվեն՝ ինչ ասում էր Քննչական կոմիտեի նախագահը՝  ճիշտ էր ասում, մի բան էլ քիչ է ասել։

«Ես ճիշտն եմ խոսում, պատասխանատու եմ իմ բառերի համար»,- վստահեցրեց նա։