Ես որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ, նույնիսկ, եթե վստահ լինեմ, որ ինձ կդատապարտեն մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի, սա իմ երկիրն է, իրանց երկիրը չի. Սերժ Սարգսյան


Ես որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ, նույնիսկ, եթե վստահ լինեմ, որ ինձ կդատապարտեն մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի, սա իմ երկիրն է, իրանց երկիրը չի. Սերժ Սարգսյան
Նոյեմբեր 5 12:37 2025

Ձեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ. դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ օպերատիվ տվյալներ ունի դատախազությունը, որ հայտարարել է, թե Սարգսյանը, հնարավոր է՝ լքի Հայաստանը։

«Դուք ինքներդ իմ փոխարեն մեկնաբանեք, ես որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ, նույնիսկ, եթե ես վստահ լինեմ, որ ՀՀ-ի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի, սա իմ երկիրն է, էս իրանց երկիրը չի, իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պիտի փախնեմ։ Ի՞նչ «օպերատիվ տվյալներ», այդ տվյալներով պետք է վաղուց փախած լինեի»,-ասաց նա։