ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի պնդմանն է արձագանքել, թե իրենք «պատմություն են ստեղծում»։ «Նիկոլ Փաշինյան, պատմության սպառումով դո՛ւ ես զբաղվել, որ հայ ազգի հաղթանակը մսխեցիր ու պետությունը տանում ես ադրբեջանացման»,- ընդգծել է Շարմազանովը։
«Փաշինյանն ասում է, որ պատմությունը կամ սպառում են, կամ՝ ստեղծում։
Ավելին. նրա կարծիքով՝ վերջին 2 տարվա ընթացքում պատմություն է ստեղծվում։
Սա ասում է մի պաշտոնյա ,ում ապաշնորհության ու անկարողության հետևանքով Արցախը հանձնվել է, 120 .000 արցախահայեր ենթարկվել են էթնիկ զտման, ՀՀ տարածքի 240 քառ.կմ օկուպացված է։
Եթե սա պատմության ստեղծում է, ուրեմն ազգային խայտառակության ստեղծում է, որտեղ ՀՀ-ն տարածաշրջանային գործոն պետությունից վեր է ածվում թուրք-ադրբեջանական «ֆիլիալի»։
Ազգի ու պետության հաղթանակած պատմությունը դեն են նետում,փոխարենը բերում են վիլայեթացում՝ այս ամենն անվանելով «պատմության ստեղծում»։
Փաշինյան, պատմությունը գրում են հաղթողները, իսկ դու ու քո թիմը պարտության մարմնավորում եք»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։










