Այդպես էլ ԵՊՀ չավարտածը և դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին


Այդպես էլ ԵՊՀ չավարտածը և դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Նոյեմբեր 4 14:44 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածին, որով նա փորձում էր արդարացնել Ալիևի երեկվա հայտարարությունը։

«Այդպես էլ ԵՊՀ չավարտածը եւ դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս... Այսօր էլ Ալիևի փաստաբանությունն անելով՝ պնդել է, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սևան անունը չի եղել։

Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828 թվականի քարտեզը, օրինակ։ Այստեղ ոչ միայն Սևանը կա, այլև՝ Արցախը։

Թերևս հաջորդ անգամ գրքի փոխարեն սա փոխանցեմ։ Բայց հույս չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ չի հասկանա։ Ավելի ճիշտ, չի ուզի հասկանալ...»,- նշել է Մանուկյանը։