Որևէ մանկապարտեզ չի կարող որևէ երեխայի մերժել ընդունել հաստատություն՝ հաշմանդամության պատճառով, այս մասին խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Չի կարող այդպիսի բան լինել, դա խախտում է ՀՀ օրենսդրությունը։
Եթե որևէ մանկապարտեզի տնօրեն նման արձագանք է տալիս, ուրեմն խախտում է նախադպրոցական կրթության մասին օրենքը։ Խնդրում և հորդորում եմ մեր ծնողներին, բոլոր այդպիսի դեպքերի պարագայում դիմել նախարարություն»,-ասաց Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե կան դժգոհություններ, որ որոշ դեպքերում հաշմանդամություն ունենալու պատճառով երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում։

										









