Ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող աշխատանքներին, դրանք լիովին վերահսկվում են մասնագետների կողմից։ Ցանկացած մեր քաղաքացու, որ հետաքրքրվում է, մտահոգ է, ուզում է ներկա լինել տեղում, ես հրավիրում եմ, կարող են նույնիսկ ինձ հետ գալ այցի և ներկա լինել բոլոր այն մասնագիտական քննարկումներին, որոնք որ մենք տեղում ունենում ենք ամեն անգամ նաև խոսելով այդ բոլոր կառույցների ներգրավվածությամբ։ Այս մասին ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամաանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, որ «Կատարվող վերականգնումը տեխնոլոգիական առումով նորություն չէ։ Նույն մեթոդը կիրառվել է նաև 2015 թվականին։ Յուրաքանչյուր քայլ անցնում է գիտամեթոդական խորհրդի հաստատումը», -ասել է նա։
«Խնդրում և պահանջում եմ՝ դադարեցնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ապատեղեկատվություն տարածել»,- նշել է Անդրեասյանը: Նախարարը վստահեցրել է, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն այնպես, որպեսզի չխանգարեն այցելուներին, և մինչև ապրիլ նախատեսված աշխատանքները կավարտվեն։
«Ծիծեռնակաբերդը մեզ համար կարևորագույն հուշահամալիր է, և այնտեղ ցանկացած մանր փոփոխություն անցնում է խիստ վերահսկողություն»,- նշել է նա:

										









