2018 թվականին շատ մեծ էր հավանականությունը, որ մենք կգնանք պատմության վերարտադրության ճանապարհով. Փաշինյան


2018 թվականին շատ մեծ էր հավանականությունը, որ մենք կգնանք պատմության վերարտադրության ճանապարհով. Փաշինյան
Նոյեմբեր 4 12:16 2025

2018 թվականին շատ մեծ էր հավանականությունը, որ մենք կգնանք պատմության վերարտադրության ճանապարհով, Օրբելի ֆորում 2025-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չպլանավորված ստացվեց այնպես, որ իրենք պատմությունն ուղղակի վերարտադրելու փոխարեն նոր  պատմություն  են ստեղծում.«Երբեմն անսպասելի իրադարձությունները և դիտանկյունները մի հարց են դնում սեղանին՝ իսկ գուցե կամ  հնարավոր է Հարավկովկասյան երկրների անկախությունների  և դրանց կորուստների միջև ինչ-որ ներքին տրամաբանական կա՞պ կա»։

 Փաշինյանը հայտարարեց, որ պետք է կենտրոնանանք մեր անկախությունների, պետականությունների վրա։