Ձայնը տալով ՔՊ-ի ներկայացուցչին՝ դուք քվեարկում եք Փաշազադեի, Փաշինյանի օգտին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Այս մասին Էջմիածնում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
Նա կոչ է արել էջմիածինցիներին մերժել թրքահաճո այս իշխանություններին և ձայնը տալ «Մայր Հայաստան»-ին։
«Նիկոլ Փաշինյանը հարձակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Ադրբեջանի պահանջով»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

										









