Ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը առնչվող վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։









