Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան


Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան
Հուլիս 29 12:45 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

 

Նիստի մեկնարկից առաջ լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքվեցին իր պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկություններից։

 

Արայիկ Հարությունյանը հեգնանքով արձագանքեց՝ կրկնելով Մարկ Տվենին հայտնի արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։