«Այդ օրը պարզ կլինի». կարգալույծ Արամայիս Թախմազյանը ՔՊ էր եկել, բայց չասաց՝ ի՞նքն է ԱԺ-ում փոխարինելու Կաթողիկոսին (տեսանյութ)


«Այդ օրը պարզ կլինի». կարգալույծ Արամայիս Թախմազյանը ՔՊ էր եկել, բայց չասաց՝ ի՞նքն է ԱԺ-ում փոխարինելու Կաթողիկոսին (տեսանյութ)
Հուլիս 29 13:00 2026

Կարգալույծ Արամայիս Թախմազյանն այսօր ՔՊ գրասենյակ էր եկել։ Նա խուսափեց պատասխանել, թե ինչու է եկել ՔՊ։

«Թույլ տվեք չպատասխանել»,- ի պատասխան՝ ասաց նախկին հոգևորականը։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նքն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով գնալու առաջին նիստի օրը, Թախմազյանն ասաց՝ այդ օրը պարզ կլինի։

«Կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովին, ես չեմ պատասխանում»,- ասաց կարգալույծը։