Հայաստանի ներքին քաղաքական կյանքի տեսանկյունից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2026 թվականը կարևոր է համարում։
2026 թվականի հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները:
«Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանի ժամանակ հայտարարել է Սիմոնյանը։









