«Կարգալույծը չի կարող կարգալույծ անել»․ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը՝ Կտրիճ Ներսիսյանից


«Կարգալույծը չի կարող կարգալույծ անել»․ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը՝ Կտրիճ Ներսիսյանից
Հոկտեմբեր 29 09:09 2025

Ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի ևս Հովհաննավանքում մասնակցելու եմ պատարագի, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցում։
Նա տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով «Սենսացիոն նորություն՝ Կտրիճ Ներսիսյանից»։

 Տեսանյութում Փաշինյանն անդրադառնում է Վեհափառին՝ ասելով․
«Կանոնագիրք Հայոցի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս․ դրժել է կուսակրոնության ուխտը, և այդ փաստի բերումով՝ կարգալույծ է։

Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար, տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում»։