Քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց


Քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 28 23:49 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով։

Վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի տղամարդ է, ով հրազենային վնասվածքը ստացել է Բագրևանդ թաղամասում։ Այս պահին այդ տեղեկությունները քրեական և համայնքային ոստիկանները պարզում են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։