Ավտովթարի հետևանքով զոհվել են «Արթմեդ» ԲԿ սիրելի բժիշկներ, Նյարդաբանության և ընդհանուր թերապիայի բաժանմունքի, Նյարդաբանության կլինիկայի ղեկավար Աշոտ Քոսյանը և նույն բաժանմունքի բժիշկ Կարինե Սաղաթելյանը:
«Կարինե Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Աշոտ Քոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ Զոլեր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան 25/3)»,-հայտնում են ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ ողբերգական վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։ Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածի մոտակայքում, բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի կիրառմամբ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Նրանց կյանքը փրկել չի հաջողվել։
Ըստ մամուլի, բժիշկները մեկնում էին մարզ՝ մասնակցելու մասնագիտական կոնֆերանսի։










