Նիկոլ Փաշինյանը հավատացնում է՝ Պուտինն իրեն վերջնաժամկետ չի տվել։
Aysor.am-ի հարցին՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջնաժամկետ է տվել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝ Փաշինյանն արձագանքեց. «Վերջնաժամկետների հետ կապված խոսույթն անընդունելի է»։
«Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված ինքներս ենք որոշումներ կայացնում, այդ առումով ես ասել եմ՝ մենք պետք է որոշենք՝ երբ կանենք հանրաքվե կամ չենք անի»,- ասաց նա։










