Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։
Առաջնության եզրափակիչ փուլում Նազարյանը 4։3 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևին և ոսկե մեդալ նվաճել։










