Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի. Արարատ Միրզոյան


Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի. Արարատ Միրզոյան
Հոկտեմբեր 27 14:28 2025

Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Դա պետք է լինի օրգանական սկիզբը կամ շարունակությունը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման»,- ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ չկա տրամաբանություն, երբ կաշխատի Հայաստանի հարավով անցնող երկաթուղին ու չի աշխատի Նախիջևանի տարածքով աշխատող երկաթուղին։