Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այստեղ պետք է նշեմ Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը, և այլն»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով՝ մեծ խոչընդոտ ու բարդ հարց է երկու հասարակություններում միմյանց նկատմամբ անվստահության դրսևորումները։
«Բայց մենք, հավատալով Հայաստանի շուրջ խաղաղ, համագործակցային մթնոլորտի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,- ընդգծեց Միրզոյանը։










