«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը գրել է.
«1999թ. հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
Ցավոք, դրա բացասական ազդեցությունը շարունակվում է մինչև այսօր, երբ զարգացման մեծ պոտենցիալ ունեցող երկրի փոխարեն՝ ժառանգեցինք խորացող մարտահրավերներ ու անհասկանալի ապագա։
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մինչև այժմ բացահայտված չէ՝ ի հեճուկս գործող և նախկին իշխանությունների «հետևողական քայլերի»։է
Չբացահայտել այս ողբերգությունը նշանակում է հաշտվել պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության հետ, չբացահայտել նշանակում է սերունդներին ժառանգել շարունակական անարդարության և կիսատության մթնոլորտ։
Հավերժ խոնարհում՝ ոճրագործության զոհերի հիշատակին»։










