Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե բարեգործական նպատակներով կառուցված ամեն բան մեկ կամ չորս ռեպորտաժի կյանք ունի։
«Հավաքվեցինք, նկարվեցինք... անկեղծ ասած՝ շատ կուտակված նյարդ ունեմ այն դեպքի համար, երբ մարդիկ հարյուր հազար դրամի բարեգործություն են անում, բայց չորս միլիոն դոլարի գովազդ են անում, հետո դոշի կեսը ծածկող բարեգործի մեդալները վրեքներից կախած ման են գալիս»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Փաշինյանը խոստովանեց՝ բարեգործությունից արդեն ալերգիա ունի։
«Վարչապետի պաշտոնում ես տեսել եմ, թե դա գործնականում ինչ է նշանակում»,- նշեց նա։










