Դերասան Հայկ Հովհաննիսյանը ամուսնության առաջարկություն է արել դերասանուհի Անահիտ Մանուկյանին։
«Այս պատասխանը վաղուց էր հստակ»,- ինթագրամյան էջում գրել է Ամահիտ Մանուկյանը՝ հրապարակելով առաջարկության պահից կադրեր։
Հայկ Հովհաննիսյանն ամուսնության առաջարկությունն արել է Հ․ Պարոնյանի անվան թատրոնի բեմահարթակին՝ «Սերը վերջին հարկում» ներկայացման պրեմիերայից հետո։ Հայկը ներկայացման գլխավոր հերոսներից է։
Հայկը նախ բեմ է հրավիրում Անահիտին ու երկու հարց տալիս՝ «ներկայացումը հավանեցի՞ր, 2-րդ հարցը՝ կամուսնանա՞ս ինձ հետ»։ Այնուհետև ամուսնական մատանին դնում Անահիտի մատին։










