Քիմ Քարդաշյանի մոտ լուրջ հիվանդություն են ախտորոշել. Քիմի արձագանքը շոկային է եղել


Քիմ Քարդաշյանի մոտ լուրջ հիվանդություն են ախտորոշել. Քիմի արձագանքը շոկային է եղել
Հոկտեմբեր 24 15:34 2025

Հայտնի մոդել, հեռուստաշոուի մասնակից, գործարար Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա։ Այս հիվանդութան ժամանակ արյունատար անոթի պատն արտափքվում է կամ պարկաձև լայնանում։

Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, ախտորոշումից հետո Քիմը շոկի է ենթարկվել, սկսել է լացել. «Ինչո՞ւ է ինձ հետ նման բան պատահում»։

Բժիշկները Քարդաշյանին ասել են, որ անևրիզման առաջանում է սթրեսից։ Քիմի կարծիքով, սթրեի պատճառ կարող էին դառնալ իր նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ունեցած մշտական վեճերն ու բարդ հարաբերությունները։

Բժիշկները նշել են, որ չբուժելու դեպքում անևրիզմները կարող են պայթել և ներքին արյունահոսություն առաջացնել։

Քարդաշյանն ասել է, որ իր չորս երեխաներին Քանյե Ուեսթի անկանոն վարքից պաշտպանելը առաջնահերթություն է, և նրա հրապարակային բացահայտումը կարող է բարձրացնել սթրեսի հետ կապված առողջական խնդիրների մասին իրազեկվածությունը։