Պարուհի Էլեանորա Պետրոսյանի նախկին ամուսինը երեխա չի «առևանգել». հակադարձումներ


Պարուհի Էլեանորա Պետրոսյանի նախկին ամուսինը երեխա չի «առևանգել». հակադարձումներ
Հոկտեմբեր 23 17:50 2025

Երեկ Armlur.am-ը գրել էր, որ խմբագրություն են ահազանգել փաստաբաններ Վաչե Ալեքսանդյանը և Նարեկ Վարդանյանը։ Վերջիններս պնդել են, որ պարուհի Էլիանորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախկին ամուսին Ալբերտ Աղաջանյանը, բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել։ Կա Հարուցված քրեական գործ։

ArmLur.am-ը կապվել էր Էլիանորա Պետրոսյանի հետ, ում փաստաբան Արմինե Հակոբյանը հակադարձել էր և հայտնել, որ Էլեանորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու «առևանգել» և «գողացել է» մանկապարտեզից՝ հագցնելով ուրիշ երեխաների շորեր, առանց մորը և դայակներին տեղյակ պահելու, և մի քանի օրով կորել է, չպատասխանելով զանգերին և հաղորդագրություններին։

Այսօր փաստաբան Վաչե Ալեքսանդյանը և Նարեկ Վարդանյանը կրկին ահազանգել են խմբագրություն ու հակադարձել Պետրոսյանի փաստաբանին:

«Նախ ցանկանում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ պաշտպանյալս՝ Ալբերտ Աղաջանյանը, սույն թվականի հոկտեմբերի 1-ին իր երկու անչափահաս երեխաներին չի առևանգել և չի գողացել մանկաապարտեզից, միայն այն պարզ տրամաբանությամբ, որ Ալբերտ Աղաջանյանը` հանդիսանալով երեխաների հայրը, և օգտվելով իր հայրական պարտականություններից, մոտեցել է մանկապարտեզ, որտեղի աշխատակիցները ճանաչել են հորը, և վերցրել է իր երեխաներին: Առաջին իսկ օրվանից Էլեանորա Պետրոսյանը տեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են հոր մոտ, սակայն չհամակերպվելով այդ հանգամանքին՝ ցանկացել է շինծու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում ներկայացնել Նոր Նորքի ոստիկանության բաժին: Ցանկանում եմ հայտնել, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ սեփական հայրը չի կարող գողանալ կամ առևանգել իր երեխաներին, այլ միայն ցանկացել է, որ մի քանի օր երեխաները բնակվեն իր հետ: Ինչ վերաբերվում է ուրիշ երեխայի շորեր հագնելուն, դա եղել է մանկապարտեզի
աշխատակցուհու շփոթման արդյունք, քանի որ Ալբերտ Աղաջանյանը չէր կարող գուշակել, թե ինչ հագուստով են գնացել իր երեխաները մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ առավոտյան մայրն է տարել: Իսկ հեռախոսազանգերին չպատասխանել և երեխաների գտնվելու վայրը չհայտնելու հանգամանքը չի համապատասխպանում իրականությանը, առաջին իսկ օրվանից Էլեանորա Պետրոսյանը քաջատեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են իրենց հոր մոտ: Ինչ վերաբերվում է նախաքննական գաղտնիք հրապարակելուն, ապա նշեմ, որ ինչպես Արմինե Հակոբյանն իր զրույցում է նշում, որ քրեական մասնագիտացում չունի, այդպես էլ պարզ է դառնում վերջինիս պնդումներից, քանի որ պաշտպանական կողմի հայտնածները որևէ կերպ չեն կարող համարվել նախաքննական գաղտնիքի հրապարակում, իսկ այն դեպքում, որ Արմինե Հակոբյանը չի հանդիսանում սույն քրեական վարույթով ներգրավված անձ, սակայն հայտնում է տեղեկություններ դրա մասին, ապա ըստ պաշտպանական կողմի՝ այստեղ առկա են նախաքննական գաղտնիք հրապարակելու տարրեր հենց Էլեանորա Պետրոսյանի կողմից, քանի որ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթի մասին տեղեկություններ վերջինս է հայտնել Արմինե Հակոբյանին, ով կրկնում եմ, որևէ առնչություն չունի և ներգրավված չէ սույն վարույթով: Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ Ալբերտ Աղաջանյանի նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում, ապա նշեմ, որ Ալբերտ Աղաջանյանը մինչ այս պահը որևէ նման որոշման վերաբերյալ ծանուցում չի ստացել և մինչ օրս անարգել տեսակցել է, և շարունակելւ է տեսակցել իր երեխաներին, ուստի այսքանով պարզ է դառնում, թե ով է խեղաթյուրում փաստերը»,-նշեցին փաստաբանները:

Էլեանորայի փաստաբանն Հակոբյանն էլ հայտարարեց․ «Նշեմ, որ եթե երկու փաստաբանները ուշադրություն չեն դարձրել երկու անգամ իմ կողմից հնչող չակերտավոր բառին և/կամ չեն ընկալել դրա իմաստը՝ ապա մեկնաբանություններն անիմաստ են։

2. Իմ փաստաբանական վարույթում առկա գործը քննվում է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, որտեղ կարող են ներկայացվեն կողմի բոլոր դիրքորոշումները, ապացույցները՝ իրականացնելով փաստաբանություն /անհետաձգելի միջամտության որոշումը տրամադրվել է Դատարանին։
3. Վստահորդիս խորին համոզմամբ փաստաբանները հատուկ են ահազանգել խմբագրություն գործը հանրային դարձնելու և, ենթադրաբար, ինքնագովազդ կազմակերպելու համար, քանի որ ո՛չ իմ, ո՛չ իմ վստահորդի կողմից գործը չի հրապարակվել, առավել ևս ԶԼՄ-րի միջոցով ենթադրյալ «PR» կազմակերպելու նպատակով։ Փաստաբանի կողմից այլևս մեկնաբանություններ չեն տրվելու»։

 

Մանրամասները՝ տեսանյութում․