Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ Արեգակի հյուսիս-արևելքում ձևավորվել է անսովոր մեծ արեգակնային ելուստ, և դրա ժայթքումը կարող է ազդել Երկրի վրա։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
Գիտնականները նշում են, որ Արեգակը, ըստ երևույթին, փորձում է մաս-մաս ելուստը դուրս մղել տիեզերք, բայց առայժմ ապարդյուն։
Կա 90% հավանականություն, որ այսօր կամ վաղը, գիտակցելով այդ փորձերի անօգուտությունը, այն դուրս կմղի ամբողջ ելուստը։
Ժայթքումը կարող է ազդել Մերկուրի մոլորակի վրա, և եթե ելուստը շարունակվի Արեգակի վրա ևս 3-4 օր, այն կարող է ազդել նաև Երկրի վրա։