Այս պահին Նուբարաշենի աղբավայրում շարունակվում է պայքարը բռնկված հրդեհի դեմ։
ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ հաշվարկները փոխարինում են միմյանց; Կրակը և ծուխը երևում է մի քանի կիլոմետրից։
Հիշեցնենք, որ այսօր գիշերը կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Հսկայական թունավոր ծխի սյունը երևում է մի քանի տասնյակ կիլոմետրից։ Շրջակայքի բնակիչները հայտնում են, որ աղբավայրը միշտ էլ ծխում է և գիշերը բարձրացած քամին նպաստել է հրդեհի բռնկմանը։
Հիշեցնենք նաև , որ Երևանի քաղաքապետարանը ակտիվորեն պատրաստվում է Էրեբունի Երևան տոնակատարությանը, կենտրոնի փողոցներն է լվացնում, դեպի «Էրեբունի» ամրոց ճանապարհն է գիշեր-ցերեկ ասֆալտապատում, իսկ երևանցիների և շրջակա բնակավայրերի բնակիչների առողջությունն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը պատասխանատուների համար երկրորդական է։