«Անդրադառնամ Նիկոլի վերջին ստին, որ ասում էր, թե նախկին նախագահները լուծող էին, թող արցախյան հարցը լուծեին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ դա ասում էր մի մարդ, որը 2018 թվականին հայտարարում էր, թե Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանին, հետո ասում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ
Աշոտյանը նաև հիշեցրեց, որ Փաշինյանը ժամանակին ասում էր, որ թավշյա հեղափոխությունը բերում է Արցախի ճանաչման հեռանկարներ, հետո էլ ասում էր, թե խնդրի լունծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, հետո՝ անգամ պատերազմենրի ժամանակ ասում էր, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչել, իսկ պատերազմնից հետո ասում էր, որ Արցախի խնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահների սկզբունքի վրա, բայց Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
« Նիկոլ, Արցախի խնդիրը լուծված էր հայ ժողովրդի համար, այնտեղ կար հայկական պետականություն և միայն պետք էր միջազգային ինստիտուտներում այն վավերացնել, ինչով և զբաղված էին 3 նախկին նախագահները։ Երբ որ գլուխը ցավում է, գլուխը չեն կտրում; Քո առաջարկած «Լուծումը» Արցախը գլխատելն էր Նիկո»,-ասաց Աշոտյանը